ԱՄՆ կոնգրեսի երկայացուցիչները քննադատել են երկրի նախագահ Բարաք Օբամայի որոշումը՝ ցամաքային ռազմական գործողությունների շրջանակներում Սիրիա ամերիկացի զինվորականների մի փոքր խումբ ուղարկելու վերաբերյալ, հայտնում է Defence Newsը:

 

 

Սենատոր Ջոն Մաքքեյնը նշել է, որ այդ որոշումը «լիովին անհամապատասխան է այն մարտահրավերների մաշտաբին, որոնք կանգնած են մեր առջև»:

 

 

Կոնգրեսի ներկայացուցիչը նշել է, որ նման միջոցառումը մի փոփոխություն է, որը «չի փոխի պայմանները», և որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կգնահատի այդ որոշումը որպես թուլության արտահայտում:

 

 

Մյուս սենատորը, ընդհակառակը, պաշտպանել է նախագահի որոշումը: Ըստ նրա, ամերիկացի մասնագետների աշխատանքը կօգնի Սիրիայի զինված ուժերին, որոնք դիմակայում են ԻՊ-ին, ավելի արդյունավետ լինել այդ հարցում:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը ձգտում են Սիրիայում տեղակայել փորձագետների փոքր խումբ՝ որպես հատուկ գործողություններով խորհրդականներ: