Ավիաաղետի ենթարկված А321 ինքնաթիռի ուղևորների առաջին դիերը Սանկտ Պետերբուրգ կտեղափոխվեն նոյեմբերի մեկի գիշերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են միջգերատեսչական օպերատիվ շտաբից: «Հիմնական նպատակը զոհվածների դիակների մի մասն այսօր երեկոյան Սանկտ Պետերգուրգ հասցնելն է»,-ասել է շտաբի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ շաբաթ օրը' հոկտեմբերի 31-ին, ավիավթարի տեղում հայտնաբերվել է 42 դի: Դրանք տեղափոխվել են Կահիրե: «Դեռևս մենք անգամ չենք կարող ասել, դրանք դիեր են, թե բեկորներ: Հայտնաբերվածը մեր մասնագետները դեռևս չեն տեսել»,-նշել է գործակալության զրուցակիցը:
«Կոգալիմավիա» ընկերության А321 ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Շարմ էշ Շեյխից Սանկտ Պետերբուրգ: Այն աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին' թռիչքից կես ժամ անց: Ինթնառիթի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի յոթ անդամները զոհվել են: