ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հետաքննական պայմաններ ապահովվեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խախտող կողմին որոշելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս ընդգծեց, որ հարկավոր է թիրախավորել և հստակ գնահատական տալ այն կողմին, որը խախտում է հրադադարը:
«Եկել է ժամանակը, որպեսզի գնահատականները, հարցադրումները թիրախային լինեն այն կողմի համար, որը խախտում է հրադադարի ռեժիմը: Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը միջազգային հետաքննական մեխանիզմ ներդնելու համար, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե իրականում որ կողմն է խախտում հրադադարը»,- ընդգծեց նախարարը:
Նա նաև նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն այս տարիների ընթացքում մեծապես նպաստել են հարաբերական խաղաղության պահպանմանը, որը մինչ այս պահը շարունակվում է: