Ռուսաստանի Օմբուդսմենն իր ցավակցություն է հայտնել Հայաստանի իր գործընկերոջը «Մոսկվա-Երեւան» ավտոբուսի վթարի հետ կապված և առաջարկել իր օգնությունը:

 

 

Ինչպես տեղեկացրին Օմբուդսմենի աշխատակազմից, Ռուսաստանի Օմբուդսմեն Էլլա Պանֆիլովայի ուղերձում մասնավորապես ասվում
է.

 

 

«Հարգելի Կարեն Անդրեասյան, Սարսափելի ավտովթարը խլել է մարդկանց կյանքերը և անդառնալի հետևանքներ թողել նույնիսկ հրաշքով փրկվածների կյանքում: Այս ողբերգական օրը մենք սգում ենք Ձեզ հետ միասին և մեր վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, մասնավորապես՝ տուժածների ընտանիքներին: Զոհվածների ընտանիքներին փոխանցեք մեր ցավակցկան խոսքերը:

 

 

Այս դժվար պահին մենք ուժ և համբերություն ենք մաղթում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք ցանկանում»:

 

 

Ռուսաստանի Օմբուդսմենն իր գրության մեջ նաև նշում է, որ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն թե զոհվածների և թե վիրավորների ընտանիքներին: