ՀՀ զինված ուժերի սահմանապահ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը միջպետական ճանապարհի Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի հատվածի վրա այն բանից հետո, երբ նոյեմբերի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից խրադադարի խախտման արդյունքում գնդակոծությունից տուժել է արտասահմանյան մեծ բեռնատար. մեքենայի անիվներից մեկը ծակվել է, բեռնատարն այլ վնասներ է կրել:
Ինչպես Mediamall.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս պահին սահմանի այդ հատվածում իրավիճակը հանգիստ է և վերահսկվում է ՀՀ ԶՈՒ կողմից:
Միջպետական ավտոճանապարհի Բաղանիսի հատվածն այս պահին փակ է, այնտեղ աշխատում են ՀՀ ոստիկանության խմբերը: