Նոյեմբերի 7-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին' Մասիս քաղաքի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 11-րդ կմ-ում' Մարմարաշեն գյուղի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Mersedes C180» մակնիշի 15 UO 859 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Ա.-ը, ծնվ.1972 թ.) և «Toyota IPSUM» մակնիշի 60 AM 909 պետհամարանիշի (վարորդ՝ Լ. Մկ., ծնվ. 1994 թ.) ավտոմեքենաները, ինչից «Toyota IPSUM» մակնիշի 60 AM 909 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota IPSUM» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ' ԻԻՀ քաղաքացիներ' 1988 թ. ծնված Ս. Գ., 1977 թ. ծնված Մ. Ա. և «Mersedes C180» մակնիշի ավտոմեքնայի ուղևոր' 1948 թ. ծնված Փ. Ա.-ը տեղափոխվել են Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Մ. Ա. և Փ. Ա.-ը, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Ս. Գ.' ժամը 07.00-ին տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mersedes C180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: