Օգոստոսի 28-ին, ժամը 00.54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Զարիայի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 SV 673 և «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի 30 SS 672 պետհամարանիշներով ավտոմեքենաները, որոնք, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել են հարակից ձորակում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր' 1985 թ. ծնված Ն. Հ.-ը, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը' 1958 թ. ծնված Գ. Մ.-ը, ուղևորներ' 2010 թ. ծնված Գ. Կ.-ը և 1962 թ. ծնված Մ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Տաշիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: