Սեպտեմբերի 14-ին, ժամը 01.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 22.00-ի սահմաններում Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի 6 հասցեում՝ «ՎԻՎԱ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոճանապարհը վառելիքաքսուքային նյութերից մաքրելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարների օգնությունը:
Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 VF 930 պետհամարանիշի (վարորդ՝ 1994 թ. ծնված Ս. Ա.) և «ԳԱԶ-52» մակնիշի 34 ND 454 պետհամարանիշի (վարորդ՝ 1964 թ. ծնված Հ. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1999 թ. ծնված Ս. Ս.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Տաշիրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են համապատասխան աշխատանքներ: