Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա Հռիփսիմե Սիրեկանյանը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք, նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Ռաֆիկ Պապյանն ասաց, որ ներկա դրությամբ իրենք միջոցներ են ձեռնարկում կնոջ դին Մոսկվա հասցնելու համար: «Կնոջ վիճակը շատ ծանր էր: Նա այսօր լուսադեմին է մահացել: Այժմ նրան Մոսկվա տեղափոխելու գործընթացով ենք զբաղված: Մոսկվայում նա ունի բարեկամներ, նրանց արդեն տեղյակ ենք պահել»,- ասաց Պապյանը' հավելելով, որ նրան Երեւան տեղափոխելու գործը պետք է իրականացնեն ՌԴ ներքին գործերի նախարարությունն ու ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: «Սակայն եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, ապա մենք կնոջ դին կտեղափոխենք Երեւան»,- ասաց Պապյանը:
Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը, որն ունի ողնաշարի կոտրվածք ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ: Բազմաբեկորային կոտրվածքներ ունեցող մեկ այլ տուժածի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունացել է: Նա ևս այսօր ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա: Վթարի հետևանքով տուժած մյուս 9 հիվանդների առողջական վիճակը կայունացել է:
Նոյեմբերի 3-ին' ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ինՄ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանիԻլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտայինընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևսչբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքովզոհվել է 9 քաղաքացի: