ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 18-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և միկրոավտոբուսը:

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր: Տվյալները ճշտվում են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ միկորավտոբուսում 17 մարդ է եղել