Սիրիացի փախստականներին տեղափոխող հերթական նավը, որով նրանց ցանկանում էին Թուրքիայից ապօրինի անցկացնել Հունաստան, խորտակվել է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, նավը խորտակվել է թուրքական Չանաքքալե նահանգի Այվաջըք գավառի մոտակայքում:

 

Կատարվածի հետևանքով 14 մարդ ջրահեղձ է եղել, որոնցից 7-ը երեխա են: 27 մարդու հնարավոր է եղել փրկել: Նշվում է, որ փախստականները ցանկացել են նավով Թուրքիայից անցնել հունական Միդիլլի կղզի: