Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Փարիզում ահաբեկչությունների կապակցությամբ:

 

«Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է», - հայտարարել է Նալբանդյանը: