Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին Փարիզում ահաբեկչությունների շարքի կապակցությամբ՝ նշելով, որ նույն բանն արդեն 5 տարի կատարվում է Սիրիայում: Այս մասին հայտնում է Europe1 ռադիոկայանը:

 

«Ֆրանսիայում երեկ տեղի է ունեցել այն, ինչ կատարվում է Սիրիայում արդեն 5 տարի»,- մեջբերում է ռադիոկայանը Ասադի խոսքերը Սիրիայում ֆրանսիացի պատգամավորների հետ հանդիպմանը:

 

Ֆրանսիացի խորհրդարանականների հանդիպումն անցնում է Սիրիա այցի շրջանակներում, որի ընթացքում ֆրանսիացի պատգամավորները ծրագրում են նաև բանակցել ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմի և Սիրիայի խորհրդարանի անդամների հետ, Sputnik գործակալությանը հայտնել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավոր Թյերի Մարիանին: