Մեծ Բրիտանիան որոշել է ուժեղացնել ավիացիոն անվտանգության միջոցառումները՝ Եգիպտոսում A-321 ռուսական ինքնաթիռի կործանումից հետո: Ըստ կառավարության անդամների՝ դրա հետևում, մեծ հավանականությամբ, կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

«Եգիպտոսում Metrojet ռուսական ընկերությանը պատկանող ինքնաթիռի ավիաաղետից հետո, կառավարությունը նախատեսում է փոխել մոտեցումն ավիացիոն անվտանգության հարցում: Մենք կարծում ենք, որ այն կործանվել է պայթյունի հետևանքով, և դրա հետևում, բարձր հավանականությամբ, կանգնած է «Իսլամական պետություն» խմբավորումը», - ասված է լույս երկուշաբթի գիշերը տարածած հայտարարության մեջ:

 

Այդ առնչությամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հրահանգել է ամբողջ աշխարհի օդանավակայաններում հնարավորինս արագ անցկացնել անվտանգության միջոցառումները: