Փարիզի թանգարաններն զբոսաշրջիկների համար կբացվեն նոյեմբերի 17-ին, Էյֆելյան աշտարակը՝ նոյեմբերի 16-ին, թատրոնները եւ կրկեսները այցելուների համար կբացվեն անվտանգության միջոցառումների ապահովման համեմատ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը իր պաշտոնական կայքում հայտնել Է քաղաքապետարանը:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, նոյեմբերի 14-ին Փարիզի բազմաթիվ մշակութային հաստատություններ եւ հուշարձաններ փակվել Էին մի շարք ահաբեկչական գործողություններից հետո, որոնք Փարիզում կատարվել Էին նոյեմբերի 13-ի երեկոյան:

 

Մասնավորապես, Էյֆելյան աշտարակը փակվել Էր նոյեմբերի 14-ին, իսկ նրա լուսավորությունը մարել Էին ի հիշատակ զոհվածների: Աշտարակն այցելուների համար կբացվի նոյեմբերի 16-ին: Մունիցիպալ թանգարանները նույնպես փակվել Էին նոյեմբերի 14-ին եւ 15-ին, երկուշաբթի օրերին նրանց մոտ հանգստյան օր Է, իսկ նոյեմբերի 17-ին բոլոր թանգարանները կաշխատեն սովորական ռեժիմով: Նույնը վերաբերում Է քաղաքային գրադարաններին:

 

Նոյեմբերի 16-ից կբացվեն նաեւ մթերային շուկաները, լողավազանները եւ մարզասրահները: Դրա հետ մեկտեղ կկայանան միայն այն մրցումները, որոնք անցկացվում են շենքերի ներսում, արգելված Է մարզական մրցումների անցկացումը բաց հարթակներում:

 

Դրա հետ մեկտեղ քաղաքում զանգվածային հանրային միջոցառումների անցկացումը ոստիկանության կողմից արգելված Է մինչեւ նոյեմբերի 19-ը:

 

Քաղաքապետարանը նախազգուշացնում Է, որ հասարակական վայրերում ներկա կլինեն ոստիկանության ուժեղացված կարգախմբեր եւ զինվորականներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: