ԲՀԿ-ի հեղինակությամբ սկսված փետրվարյանքաղաքական երկրաշարժից հետո, թվում էր, թե հայաստանյան լրահոսում չենք հանդիպի ԲՀԿ հիմնադիր-առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը: Թվում էր նաև, որ նա իր ձեռքերը կլվանաոչ միայն ներկուսակցական խաղերից, այլև երկրում տեղի ունեցող մեծ ու փոքր իրադարձություններին մասնակցելուց: Սակայն, ինչպես կյանքը ցույց տվեց դա միայն թվում էր, քանի որ տարբեր առիթներով հասարակությունը ևս մեկ անգամ փաստեց, որ նա, ինչպես ինքն էր ասում՝ իրժողովրդի կողքին է:

 

Նոյեմբերի 17-ին էլ՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ նա կրկին ապացուցեց, որ ոչ միայն բերքը մթերող գյուղացու կողքին է, այլև՝ երիտասարդ սերնդի, հաշվի առնելով այն, որ ապագան հենց նրանց ձեռքերում է:

 

Այդ առիթով Երևանից մինչև հանրապետության հեռու ու մոտ շրջաններ, անկախ նրանից, երիտասարդները պետական բուհերում են ուսանում, թե մասնավորներ բուհում, արժևորելով կրթության դերը երկրի կայացման հարցում, նա «Գագիկ Ծառուկյան հիմնադրամ»-ի կողմից պարգևատրեց բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների:

 

Օրվա առիթով 300 ուսանող պատվոգիր և 100 հազարական դրամ հիմնադարմի անվանական կրթաթոշակ ստացան անձամբ Գ. Ծառուկյանի կողմից: Նա, շնորհավորելով երիտասարդներին, մեկ անգամ ևս հորդորել է լավ սովորել ու երկրի համար արժանի զավակ ու լավ մասնագետ դառնալու համար, նշելով, որ ինքը շարունակելու է ամեն առիթով աջակցել ու խրախուսելերիտասարդների կայացմանը:

 

Ինչ խոսք, ուրախալի է, որ անկախ քաղաքական հայացքներից ու վայրիվերումներից մարդն առաջին հերթին արժևորում է սեփական քրտինքով սեփական հացը վաստակող քաղաքացուն, փորձում հնարավորինս աջակցել նրան ու հոգսը կիսել: Գուցե դա է պատճառը, որ ղեկավարելով քաղաքական կուսակցություն՝ նա ավելի շատ ընկալվում էր ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլժողովրդականություն վայելող անհատ, քանի որ իր գործունեության ընթացքում ավելի շատ շեշտը դնում էր ոչ թե կուսակցական խաղերի, այլև մարդ-անհատի կայացման վրա, այն գիտակցումով, որ անկախ կուսակցական հայացքներից հայ մարդը պետք է իր հողի վրա կարողանա արժանապատիվ ապրել, պահել ու պահպանել սեփական ընտանիքը, հողը, երկիրը:



Արամ Հակոբյան