MLF (Massina Liberation Front) խմբավորման ահաբեկիչները ստանձնել են Մալիում հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

 

Ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ 6 ռուս, տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին: Ահաբեկիչները պատանդ են վերցրել 170 մարդու: Անվտանգության ուժերի կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում բոլոր պատանդներն ազատ են արձակվել, երկու ահաբեկիչ ոչնչացվել է:

 

Ավելի վաղ, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Մուրաբիտուն» ահաբեկչական խմբավորումը, որը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»: