Սերգեյ Լավրովը կրկին խոսել է Ուկրաինայում ռուսական «հատուկ գործողության» նպատակների մասին, գրում է ԲիԲիՍի լրատվամիջոցը՝ հղում անելով Mediaset հեռուստաընկերությանը։
Իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ռուս նախարարն ասել է, որ «մեր նպատակը չի ներառում Ուկրաինայում ռեժիմի փոփոխությունը։ Սա ամերիկյան մասնագիտություն է։ Նրանք դա անում են ամբողջ աշխարհում․ մենք ցանկանում ենք ապահովել մարդկանց անվտանգությունը Ուկրաինայի արևելքում, որպեսզի նրանց չսպառնա այս երկրի ոչ ռազմականացումը, ոչ էլ նացիոնալացումը, և որ սպառնալիքներ չլինեն»։