ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտիրի Պեսկովն ասել է, որ Խերսոնի շրջանը Ռուսաստանի կազմում ընդունելու խնդրանքով Ռուսաստանին դիմելու որոշումը պետք է կայացնեն այդ շրջանի բնակիչները։
«Իհարկե, նման կոչի լինել-չլինելը, Խերսոնի շրջանի բնակիչները պետք է որոշեն և, իհարկե, սա մի հարց է, որը պետք է հստակ և մանրակրկիտ ստուգվի և գնահատվի իրավաբանների կողմից, որովհետև նման ճակատագրական որոշումները պետք է ունենան բացարձակապես հստակ իրավական հիմք, հիմնավորում, լինեն միանգամայն օրինական, ինչպես եղավ Ղրիմի դեպքում»։
Միաժամանակ հանրաքվե անցկացնելու մասին հարցին Պեսկովը պատասխանել է. «Ես ասացի այն, ինչ ուզում էի ասել․ ես հանրաքվեի հետ կապված ոչինչ չեմ ասել»։