Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստի երկրորդ օրվա աշխատանքը:
Պատգամավորները շարունակում են քննարկել «Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրինագիծը, որի քննարկումը նոյեմբերի 23-ի նիստում մնացել է անավարտ:
Ելույթով հանդես եկավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով մեջբերելով Մարկ Տվենի խոսքերը՝ կա արդարացված կամ չարդարացված և կա սուտասան, ասաց.
«Այդ սուտասանն այսօր այստեղ նստած է: ՀՆԱ-ն այսօր բերել հասցրել ենք 1990-92-ի մակարդակին: Տասը տարի ԱՎԾ-ն գրանցում է երկակի տնտեսական աճ: Այս մարդը մեռավ հաճոյանալով այս կամ այն նախագահին կամ վարչապետին:
Սա մի այլանդակ ձև է. այսպիսի մարդիկ շատ վտանգավոր են: Լավ է, երբ մարդը խելոք է ու կրեատիվ, սակայն եթե մարդը կիսագրագետ է ու խորամանկ ինտրիգների մեջ, դա անընդունելի է:
Այս մարդը գնացել է իննսուն թվի ՀՆԱ-ն իջեցրել է, որ կարողանա թվերը համապատասխանեցնի: Հլը սրան նայեք: Մի նամակ գրել եմ իրեն, մի հատ էլ ՀԲ-ին, որ նա վարպետորեն խաբում է, ձերբակալեք այս տիպի չինովնիկներին»:
Մանրամասները՝ տեսանյութում.