Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նոյեմբերի 24-ին Սպիտակ տանը բանակցություններ կվարի ամերիկյան վարչակազմի ղեկավար Բարաք Օբամայի հետ, որոնց ընթացքում կքննարկվի Ռուսաստանի մասնակցությամբ հակաահաբեկչական լայն կոալիցիայի ձևավորման հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Ելիսեյան պալատին, Ֆրանսիայի նախագահը Օբամայի հետ մեկուկեսժամանոց հանդիպումը կսկսի Վաշինգտոնի ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 16:00-ին):

 

ԱՄՆ-ը Օլանդի այցը տեղի է ունենում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Փարիզի ջանքերի կտրուկ ակտիվացման ֆոնին: Նոյեմբերի 23-ին ֆրանսիական օդուժն առաջին մարտական թռիչքներն է կատարել «Շառլ դե Գոլ» ավիակրից, որը գտնվում է Միջերկրական ծովի արևելյան շրջանում: Ավիահարվածներ են հասցվել Սիրիայում և Իրաքում զինյալների դիրքերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: