Թուրքական բիզնեսի ասոցիացիան չի կարողանում բացատրություններ գտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Россия 24-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այժմ մենք ստանում ենք շատ ազդանշաններ տարբեր հասարակական կազմակերպություններից, թուրքական բիզնեսի ասոցիացիայից, որն աշխատում է այստեղ: Նրանք բոլորն էլ «տագնապի ազդանշանն են տալիս»: Եվ նրանք ևս չեն կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու է Էրդողանն արել դա»,- նշել է Պեսկովը' հավելելով, որ Թուրքիայի սադրիչ գործողությունները ձեռնտու չեն ո’չ ՆԱՏՕ-ին, ո’չ Ռուսաստանին և ո’չ էլ թուրքական կողմին:
ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է նաև, որ Էրդողանի որդին հստակ շահագրգռվածություն ունի նավթային բիզնեսում, իսկ Էրդողանի փեսան գլխավորում է երկրի էներգետիկայի նախարարությունը: