Թուրք հայտնի քաղաքագետ, Հասարակական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլգար Ալթայը Facebook-ի իր էջում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցի հետ կապված հետաքրքիր գրառում է կատարել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով ռուսաստանյան մամուլի այն տեղեկատվությանը, որ Թուրքիան դեռեւս ոչ մի պետության ղեկավարի նման հանդիսավորությամբ չէր ընդունել, Ալթայը գրել է. «Հավատալու է: Իսկ ինչո՞ւ ոչ: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր երկրի շահն իմացող մարդ է:

 

Մի քանի միլիարդ օգուտի, ձեռնտու առեւտրային համագործակցության, հավելած' նավթի եւ գազի խոստումների համար լավ ընդունելություն կազմկերպելն ի՞նչ է որ: Պետք չէ անհանգստանալ Արեւմուտքի հետ Թուրքիայի « համերաշխության համար: Դա եւս կկարգավորվի: Էրդողանի համար դժվար բան չէ Ժամանակին Պուտինից երես թեքելը: Ընդամենը երկու տարի առաջ նա Բաշար ալ Ասադին եղբայր էր անվանում, Սիրիայի տարածքում համատեղ զինավարժանքներ էր անցկացնում...»: