Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթը», Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, դատի է տալիս Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Քամեր Գենջին՝ Ճապոնիայի ազգային օրվան նվիրված իր ելույթը խանգարելու համար։ «Դու ի՞նչ երեսով ես այստեղ ելույթ ունենում»,-բղավել է պատգամավորը։
Այդ ընթացքում Էմինե Էրդողանն իր ելույթը չի ընդհատել։