Նոյեմբերի 29-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ի սահմաններում Հրազդան-Երևան ճանապարհի 24-րդ կմ-ին դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածելով ճանապարհի աջակողմյան մետաղյա արգելապատնեշին՝ շրջվել, ինչի հետևանքով սրահում գտնվող քաղաքացին (տվյալները պարզվում են) հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ քաղաքացու անձը և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին: