ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 29-ին' ժամը 03.24-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի պանրի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Լեհվազ հատվածում (4-րդ կմ) «ՎԱԶ 2199» մակնիշի 03 QV 575 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

 

ՃՏՊ-ի հետևանքով 1994թ. ծնված Ա. Ս.-ը տեղում մահացել է, իսկ 1992թ. ծնված Ա. Ա.-ը մահացել է հոսպիտալացման ճանապարհին: