ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 5-ին' ժամը 04.34-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 9-րդ կմ-ում «ԶԻԼ 130» մակնիշի (վարորդ Ա. Մ., ծնվ. 1958թ.) 39 LO 838 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը