Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 22-ին' ժամը 23.11-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 1-ին թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվելով հայտնվել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 19-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի 82 UR 008 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով հայտնվել ճամփեզրին:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի դիրքը ուղղել են տեղի ուժերով. տուժած չկա: