Հուլիսի 9-ին, ժամը 14.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 8-ին ժամը 17.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 18-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհահատվածի նստվածք:

 

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

 

Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի 18-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհահատվածի նստվածք (մոտ 10 մ երկարությամբ, 3մ լայնքով)' ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

 

Հրշեջ-փրկարարները նշված ճանապարհահատվածը սահմանազատել են անվտանգության ժապավենով:

 

Լուսանկարը` Lorinews.am-ի:

 

Տեսանյութն` այստեղ: