ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 14-ին' ժամը 23.06-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի AD-458-DA պ/հ (վարորդ Կ. Ք.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և ուղղել ավտոմեքենան ու դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: