Թուրքիան Սիրիայի սահմանում «Koral» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Սիրիայում տեղակայված ռուսաստանյան «S-400» համակարգերի դեմ պայքարելու համար:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ նշելով, որ «Koral» համակարգը նախատեսված է սպառնալիք հանդիսացող հրթիռները, ինքնաթիռների թռիչքներն ու ալեհավաքների ազդանշանները գրանցելու միջոցով դրանք վերացնելու համար:

 

«Koral» ՀՕՊ համակարգերը Թուրքիայի զինված ուժերի գույքացուցակում հայտնվել են 2015 թվականից և առաջին անգամ տեղակայվել Իզմիրում' Էգեյան ծովում օդային տարածքը պահպանելու համար:

 

Հայտնի չէ, թե ինչպես պետք է թուրքական «Koral»-ները Թուրքիայի օդային տարածքը պաշտպանեն աշխարհում հզորագույն ռուսական «S-400»-ի հրթիռներից: