ԵԿՄ-ն շարունակում է գործակցության հուշագրեր ստորագրել տարբեր կառույցների հետ: Հերթական հուշագիրն ստորագրվեց այսօր' ՀՀ փաստաբանների պալատի հետ: Հուշագրի ստորագրումից հետո ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով պարգևատրեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:
Զոհրաբյանը ելույթում նշեց, որ Փաստաբանների պալատն անվճար իրավախորհրդատվություն և այլ բնույթի իրավական աջակցություն կցուցաբերի զոհված, անհայտ կորած, հաշմանդամ, ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաև՝ պալատի մասնագետները կընդգրկվեն պատանի և երիտասարդ երկրապահների ուսուցման դասընթացներում:
ԵԿՄ վարչության նախագահի ամբողջական ելույթին կարելի է հետևել սույն տեսանյութում: