Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը հայտարարել է՝ ակումբը չի իմացել, որ կիսապաշտպան Դենիս Չերիշևին չէր թույլատրվում մասնակցել «Կադիսի» դեմ գավաթային խաղին:
«Չգիտեինք, որ Չերիշևին չէր թույլատրվում խաղալ հանդիպմանը: Ոչ ոք մեզ այդ մասին չէր տեղեկացրել: Երբ իմացանք, որ նրան չի թույլատրվում մասնակցել խաղին, անմիջապես դաշտից դուրս հանեցինք», – Բենիտեսի խոսքը մեջբերում է As-ը:
Հիշեցնեք, որ այս իրավիճակի պատճառով մադրիդցիները հնարավոր է հեռացվեն Իսպանիայի գավաթի խաղարկությունից: