Գյումրիում տեղի է ունեցել ավազակային հարձակում. դեկտեմբերի 3-ի առավոտյան հարձակման են ենթարկվել Ղուկասյան փողոցի 37 տան բնակիչները:

 

 

Որոշ տեղեկությունների համաձայն' դիմակավորված անձիք մտել են Կարապետ և Արփիկ Բեզերյան ամուսիններին պատկանող սեփական տուն, կապկպել ու ահաբեկելով 70-ամյա ամուսիններին պահանջել գումար, ստանալով գումարը' փախուստի դիմել դեպքի վայրից:

 

 

Այս պահին Շիրակի մարզի քննչական վարչության աշխատակիցների կողմից իրականացվում է դեպքի վայրի զննություն և հարցաքննություն:

Արմենուհի Մխոյան