Նախկին փեսան' 34-ամյա Տիգրան Գ.-ն, փետրվարի 10-ին ժամը 04.30-ի սահմաններում,մտել է Լեհվազ գյուղի բնակչի տուն, ծեծի ենթարկել նրան ու դստերը եւ հափշտակելով վերջինիս բջջային հեռախոսը' դիմել փախուստի: Այս մասին ահազանգը Ոոստիկանության Մեղրիի բաժնում ստացել են փետրվարի 10-ին՝ ժամը 04.50-ին, Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի մի բնակչից: