Ռուսական sport-express կայքը Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպմանը գնահատել է «Սպարտակի» ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:
Ամենաբարձր գնահատականն ստացել է գոլի հեղինակ դարձած Կվինսի Պրոմեսը՝ 6.5 միավոր:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ստացել է ամենացածր գնահատականը' 4.5:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը հանդիպմանը մասնակցել է 60-րդ րոպեից: