Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի»՝ նվազագույն հաշվով «Ամկարի» նկատմամբ հաղթանակից հետո sport-express կայքը գնահատել է ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը գնահատվել է 6.0 միավորով: Հիշեցնենք, որ հայ հարձակվողն է դարձել հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը:
«Օգտվելով Սիրակովի սխալից՝ Մովսիսյանը բացելով հանդիպման հաշիվը, նաև բաց թողեց երեք հիանալի հնարավորություն։ Մեկ անգամ հանդես եկավ փոխանցողի դերում՝ կատարյալ պահ ստեղծելով Խուրադոյի համար»,- գրում է կայքը։