Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում արտագնա խաղում «Սպարտակի»՝ «Տոմից» 1։2 հաշվով կրած պարտությունից հետո sport-express-ը գնահատել է երկու թիմերի ֆուտբոլիստների խաղը:
Անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսին և Յուրա Մովսիսյանին' կայքը գրում է.
«Արդեն սովորեցրել է նրան, ով իր ակտիվությունը գրեթե կանոնավոր կերպով ավարտվում է ոչ արդյունավետ դրիբլինգով և գնդակ պահելով։ Այս անգամ էլ մի քանի անգամ բաց թողեց խաղը սրելու պահերը»: Օզբիլիսի խաղը գնահատվել է 4,5 միավորով:
«Մովսիսյանն առաջին խաղակեսում իր միակ հնարավորությունը չօգտագործեց: Երկրորդ խաղակեսում, այնուամենայնիվ, գոլ հեղինակեց, սակայն արդեն ուշ էր: Դարձավ Դիկանի հեռացման պատճառը' պաշտպանությունը «կտրելով» անհաջող փոխանցմամբ»,- գրում է կայքը' Մովսիսյանի խաղը գնահատելով 5,5 միավորով:
Հիշեցնենք, որ հանդիպմանը Մովսիսյանը հեղինակեց իր թիմի միակ գոլը: