Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում «Սպարտակի» և «Լոկոմոտիվի» միջև խաղից հետո ռուսական Sport-Express-ը գնահատել է երկու ակումբների ֆուտբոլիստների խաղը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի խաղը կայքը գնահատել է 5.5 միավոր, իսկ Արաս Օզբիլիսինը' 6.0 միավոր:

«Օզբիլիսը «Սպարտակի» հարձակվողական գծի լավագույն ֆուտբոլիստն էր. իր արագացումներով տանջեց Դենիսովին, մի քանի անգամ էլ միայնակ պահեր ստեղծեց»:

«Թիմակիցներից կախված հարձակվողի համար այնքան էլ լավ պայմաններ չէին: Մովսիսյանը իր ոճում աչքի ընկավ մի շարք արագացումներով և անցումներով, սակայն, մեծ մասամբ, դրանք անարդյունք էին» ,- գրում է կայքը: