Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Ռոստովի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը խոսել է նաև վնասվածք ստացած և փոխարինված Յուրա Մովսիսյանի, ինչպես նաև Արաս Օզբիլիսի մասին, ով դաշտ դուրս չեկավ:
«Օզբիլիսը դեռևս լիարժեք պատրաստ չէ: Կարելի էր նրան փոխարինման հանել, սակայն որոշեցի, որ պաշպանողական ոճի ֆուտբոլիստները ավելի են պետք: Մովսիսյանի մոտ թեթև վնասվածք կա: Հոսով եմ ամեն ինչ կարգին է: Իհարկե նա ավելի լավ կարող է խաղալ, ինչը ցուցադրել է նախորդ խաղերում»,- Ալենիչևի խոսքը մեջբերում է sportbox-ը: