Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը թիմի՝ ստուգողական խաղում նվազագույն հաշվով «Ֆրայբուրգին» հաղթելուց հետո խոսել է իր ֆուտբոլիստների մասին:
Մարզիչն անդրադառնալով Յուրա Մովսիսյանին և նորեկ Զե Լուիշին՝ նշել է՝ չի բացառվում, որ նրանք միասին խաղան:
Խոսելով թիմի երիտասարդ հարձակվողների մասին՝ Ալենիչևն ասել է.
«Հնարավորություն ունեն բոլորը: Խոսել եմ տղաների հետ, նրանք գիտեն, որ իրենց հետ հույս եմ կապում: Այնպես որ՝ չկարծեք թե, եթե թիմ է եկել Զե Լուիշը, և շուտով կապաքինվի Յուրա Մովսիսյանը, ապա երիտասարդ խաղացողները հնարավորություն չեն ստանա: Պարզապես բոլոր հարձակվողները լավ մրցակցություն կունենան»,- մարզչի խոսքը մեջբերում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: