Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի մտածում ակումբը փոխելու մասին: Այս մասին ТАСС-ի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի գործակալ Վալերի Հովհաննիսյանը:

«Օզբիլիսը երկար ժամանակ է՝ վերականգնվում է ծանր վնասվածքից հետո: Այս մրցաշրջանում նա դաշտ դեռևս դուրս չի եկել: Իհարկե, հիմա Օզբիլիսը ոչ մի տեղափոխության մասին չի մտածում»,- նշել է գործակալը:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել թուրքական «Բեշիքթաշի»՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին:

Անդրադառնալով Յուրա Մովսիսյանին՝ գործակալը նշել է. «Նրա նկատմամբ հետաքրքրվածություն կա, սակայն առաջարկներ չեն եղել»: