Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում սեփական խաղադաշտում «Սպարտակի»՝ Կրասնոդարի «Կուբանից» 0։2 հաշվով պարտությունից հետ Sport-Express-ը գնահատել է ակումբների ֆուտբոլիստների խաղը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի խաղը կայքը գնահատել է 5.0 գնահատականով:
«Լավագույնը լավի թշնամին է: Օզբիլիսն ապացուցեց այս ասացվածքը՝ բաց թողնելով գոլային դիրքից հարվածելու հնարավորությունը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ևս մեկ լավ հնարավորություն բաց թողեց: Սակայն առանց նրա սրությունն ամբողջովին կորեց: Մովսիսյանը փնտրում էր իր հնարավորությունը, սակայն այդպես էլ չգտավ: Միայն կարողացավ իրացնել իր իսկ վաստակած տուգանայինը, սակայն դիպավ ցանցին»: