Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը ծանոթացել է զինվորների ծառայությանն ու առօրյային:

 

 

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները: