Հայաստանի ողջ տարածքում ավարտվեց «Այո»-ի և «Ոչ»-ի քվեարկությունը:

 

 

Առավոտյան ժամը 08.00-ից բացվել էին 1997 ընտրատեղամասեր, որոնք փակվեցին ուղիղ ժամը 20.00-ին:

 

 

Ըստ ոստիկանության ներկայացրած տվյալների՝ քվեարկության օրվանից 1 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է՝ 2.550.323:

 

 

Նշենք, որ ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 5 հազար 333 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 39.17 տոկոսը: