ԱԺ-ում այսօր 2016թ. պետական բյուջեի լրամշակված ու փոփոխված նախագծի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսեց նավթի համաշխարհային գների անկումից և ասաց. «Քանի որ մեր հայրենակիցներն արտագնա աշխատանքի են ՌԴ-ում, այդ գումարները չեն ստանալու, որովհետև ՌԴ պետական բյուջեն հումքի արտահանման բյուջե է: Տնտեսական և քաղաքական ճգնաժամի այս պայմաններում արտահերթ ընտրություններն անխուսափելի են»:

 

Գալուստ Սահակյանն արձագանքեց Փոստանջյանին. «Այսօր շատ պարկեշտ, բարեկիրթ էիք, սակայն վերջում էլի ամեն ինչ փչացրեցիք: Պարոն Սաֆարյան, քաղաքական հայտարարություն էր, կարող եք չպատասխանել»:

 

Պավել Սաֆարյանը նախընտրեց պատասխանել. «Մեր ԱԺ-ն եզակի է աշխարհում, որ նավթի գների իջեցման փաստը կարող է բերել ու կապել կառավարության հրաժարականի հետ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում.