Իրանը ցանկություն է հայտնել Ռուսաստանից Т-90 տանկեր ձեռք բերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:
«Ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի հետ մեր համագործակցությունն ամրապնդվել է: Եվ, դրա հետ կապված, Т-90 տանկեր ձեռք բերելը մեր օրակարգում է: Մենք հույս ունենք, որ համապատասխան պայմանագրերը կավարտվեն, և մեր մասնագետները կուղարկվեն Ռուսաստան' այդ ժամանակակից տեխնիկայի օգտագործման փորձ ձեռք բերելու համար»,- ասել է գեներալը: