Իրանում գիտնականները հայտարարել են, որ նրանք հայտնաբերել են պատրաստուկների համադրություն' նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբը բուժելու համար: Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի գիտական հանձնաժողովի ղեկավար Մոստաֆա Գանեին՝ հայտնում է IRNA-ն:
«Այդ միջոցը բաղկացած է երեք դեղերի համադրությունից և կորոնավիրուսային վարակ ունեցող հիվանդների մոտ կրճատում է հոսպիտալացման տևողությունը մինչև չորս օր»,- ավելացրել է Գանեին:
Նրա խոսքով՝ այս դեղը ընդունող հիվանդների խմբի 40%-ը դուրս է գրվել հոսպիտալացումից հետո՝ մինչև չորս օրվա ընթացքում։