ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է
484.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.16 դրամով: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.11 դրամով և կազմել 526.03 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.23 դրամով և կազմել
727.53 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով' կազմելով 7.00 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը' 225.76 դրամ, ոսկին' 16 հազար 761.23 դրամ, պլատինը' 13 հազար 679.46 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 8-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: ԱՄՆ դոլարի առաջարկը կազմել է 485.00 դրամ, պահանջարկը' 484.00 ՀՀ դրամ:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ֆոնդային բորսայում կնքվել է մեկ սվոպ գործարք' 1 օր ժամկետով: Սվոպի ծավալը կազմել է 968 մլն 880,000.00 ՀՀ դրամ, հակադարձ սվոպինը՝ 969 մլն 145,440.00 ՀՀ դրամ: Գործարքի եկամտաբերությունը գնահատվել է 10 տոկոս: