ԱՄՆ դոլարի փոխարժեքը սեպտեմբերի 2-ին կազմել է 484.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.38 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.58 դրամ' աճելով 1.75 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 739.92 դրամ' նվազելով 1.66 դրամով, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.23 դրամ' նվազելով 0.20 դրամով:

 

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 228.62 դրամ, ոսկին' 17 հազար 789.97 դրամ, պլատինը' 15 հազար 651.69 դրամ: